Հայկական քաղաքական մտքի ողբերգությունը գործընթացների և իրադարձությունների իռացիոնալ ընկալումն է, կոնցեպտուալ պատկերացումների և համակարգային վերլուծության ստորադասումը երևակայական և կոնսպիրոլոգիական պատկերների առաջ։ Հատկանշական է, որ սա արվում է երբեմն գիտակցաբար, երբեմն` անգիտակցաբար...
Պետական գործչի որոշումներն ազդում են սերունդների վրա, իսկ քաղաքական գործիչներինը՝ իշխանությունների վերընտրվելու։ Արդյունքում ժողովուրդն ու երկիրն են վճարում ոչ ամբողջական մշակված ծրագրերի գինը...
Նիկոլիզմի գլխավոր և աքսիոմատիկ նարատիվը անխուսափելիության նարատիվն է։
Կապիտուլյացիայից մինչև Արցախի ու միջանցքի հանձնում բացատրվում է մեկ տրամաբանությամբ՝ Ադրբեջանին ցանկացած դիմադրություն անխուսափելիորեն հանգեցնելու է պարտության...
Պետք չէ հավելյալ արժեք հաղորդել օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրին:
Այդ թուղթը զուտ Ալիև-էրդողան-Փաշինյան տանդեմի նպատակների արձանագրություն է և Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրելու ծառայություն...
Տևականորեն գտնվելով անտանելի և նորմալ կյանքի համար անընդունելի պայմաններում, թույլի միակ հենարանը մնում է հույսը, որ հերթական անգամ էլ ինքը ստեղծված իրավիճակից մի կերպ դուրս կպրծնի...
Թրամփի՝ հուլիսին Պուտինի առջև առաջ քաշած 50-օրյա ուլտիմատումն այսպիսով վերջնականապես հօդս ցնդեց։ Այն փոխարինվեց Պուտինի ճոխ ընդունելությամբ Ալյասկայում ու «մեղավորի» սլաքների վերադասավորությամբ՝ դեպի Զելենսկի...
Ինչպես հայտնի է՝ Նիկոլի իշխանության հիմնական գործիքը վաղուց դարձել է ոչ թե իրական քաղաքական գործընթացները, այլ դրանց գեղեցիկ բեմադրությունը՝ շոուն։ Նա ամեն ինչ անում է հանրությանը տեսարանով կերակրելու, իրականության կոպիտ ու ցավոտ երեսը ստի քողով փաթեթավորելու և քաղաքականապես ամլացնելու, դարձնելու բութ գործիք...
Ամեն ինչ խառնվել է իրար, ու անհասկանալի է, թե «արևմտամետ» ասելով ինչ ենք հասկանում։
Օրինակ, արևմտամետների մեջ կա ենթատեսակ` ամերիկամետ, բայց դա էլ միանշանակ չէ...
Թրամփի և Պուտինի գագաթնաժողովի ադյունքների գնահատման ժամանակ պետք է առաջնորդվել նույն ունիվերսալ սկզբունքով, ըստ որի, այդ արդյունքներն արտացոլում են կողմերի հզորությունները, որոնք էլ, իրենց հերթին, պայմանավորվում են նրանց ուժի և մտքի կոմբինացիայով...
Ադրբեջանի նոյեմբերի 8-ի զորահանդեսի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկում ու վերլուծություններ չեղան ո՛չ հանրության մեջ, ո՛չ էլ մասնագետների կողմից։ Նեղ շրջանակներում մասնագետների հետ քննարկումները, սակայն, թույլ են տալիս արձանագրել, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինը էվոլյուցիա է ապրում...